«Ազատության»-ը բացառիկ հարցազրույց է տվել 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:
Հարցին, թե արդյոք ղարաբաղյան բանակցային գործընթացի փակուղում հայտնվելը պատերազմական վտանգներ պարունակում է, Լիպարիտյանը պատասխանեց. - «Ընդհանուր առմամբ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահությունն ինքն իրեն սպառել է` եթե այս ձևով է գործելու: Մի կողմից, կոնֆլիկտի կողմերն այնպես են վարվում, կարծես իրենք հյուր են այս տարածաշրջանում, պետք է մյուսները գան իրենց սուրճ հրամցնեն, և մեկն ասում է` սուրճդ շատ դառն է, մյուսը` շատ քաղցր է, նորը բերեք, խնդրեմ: Կարծես իրենց պրոբլեմը չէ: Այս ընդհանուր մոտեցումը շատ վնասակար է: Անհրաժեշտ է, որ ուղղակի զգան, որ իրենց պրոբլեմն է և իրենք գտնեն լուծումը: Երկրորդը, ժամանակի ընթացքում նվազել է Միացյալ Նահանգների կարևորությունը և ազդեցությունը: Այսինքն` Ռուսաստանը պատերազմ է վարում Վրաստանի դեմ, և Միացյալ Նահանգները ոչինչ չի կարողանում անել… Այստեղ տարբեր սցենարով կլինի, բայց պատերազմի կարելիությունը միշտ կա»:
Պատասխանելով Մինսկի խմբի համանախագահ երկրի` Ռուսաստանի կողմից ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին զենքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ հարցին` Լիպարիտյանն ասաց. - «Ռուսաստանը հայամետ չէ. սա պետք է ընդունենք: Ռուսաստանը ռուսամետ է: Այնպես, ինչպես սահմանում են իրենց շահերը, այդպես էլ գործում են: Այս կոնֆլիկտի ամբողջ ընթացքում` 1988-ից սկսած Ռուսաստանի ոչ մի պաշտոնյա, բացի Դումայի մեջ մի քանի հոգի, գործադիր իշխանության, կամ բանակի որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ, ոչ ոք չի ասել, որ իրենք համաձայն են կամ կարող են համաձայնել Ղարաբաղի անկախությանը: Չեն ասել: Նույնիսկ երբ Արևմուտքը սկսեց Կոսովոյի հարցի վերաբերյալ փոխել իր դիրքորոշումը, և նախագահ Պուտինը հայտարարեց, որ` եթե դա անեն, մենք Աբխազիան և Հարավային Օսեթիան կճանաչենք, Ղարաբաղը չկար դրա մեջ: Մինչև հիմա չկա: Եվ պետք չէ այպանել, պարզապես պետք է հասկանալ, որ այդ մարդիկ իրենց քաղաքականությունն ունեն»:
Մեկնաբանելով Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի հրամանատար Ռուզինսկու հայտարարությունը, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի, ռուսական բանակը կներգրավվի` Լիպարիտյանն ասաց. - «Նա չասաց` կարող է պաշտպանել Ղարաբաղը: Կարող է ներգրավվել Ադրբեջանի կողմից: Այդ հայտարարությունները շատ զգույշ պետք է կարդալ: Եվ գալիս է գնդապետի կողմից. ինչո՞ւ որևէ ավելի բարձր պաշտոնյա ավելի հստակ բան չի ասում»:
Հայաստանի նախագահի` Մաքսային միությանը միանալու մասին անակնկալ հայտարարության առնչությամբ Ժիրայր Լիպարիտյանն ասաց. - «Թերևս ամբողջ աշխարհը զարմացավ, ես չզարմացա: Գիտեք, մեր ժամանակ էլ` 93-ի՞ն էր, Մաքսային միության ինչ-որ հարց կար, և մենք այն ժամանակ ոչ ասացինք` ասելով, որ մենք սահման չունենք… Եկեք ուրիշ ձևով լուծենք: Ի՞նչ պատահեց այս ընթացքում: Ժամանակի ընթացքում մենք կորցրել ենք այլընտրանքայինը: Մեր այլընտրանքը պիտի լիներ Արդբեջանի ու Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություն և Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հասարակությունների գործունեություն, որպեսզի մեկը մյուսի դեմ չգործածվեր: Իսկ դա մենք կորցրինք: Ռուսաստանը դեմ չէ լուծման: Ռուսաստանը դեմ է որևէ լուծման, որը կնվազեցնի իր արժեքը և կավելացնի Արևմուտքի ազդեցությունը»:
«Բայց այդ բոլորի մեջ ամենակարևորը Լաչինի հարցն է», - նշեց Լիպարիտյանը: - «93-ին ես իմ թիմին հանձնարարություն տվի, որ համեմատենք ԵԱՀԿ-ի բոլոր առաջարկությունները, որոնց մասնակցել էր դեսպան Կազիմիրովը` տաղանդավոր դիվանագետ, բայց ռուս դիվանագետ, ինքը իր երկրին էր ծառայում: Եվ այդ բոլորի [առաջարկությունների] մեջ երկու բան կար անփոփոխ` ստատուսի հարցը չէր դրվում, որովհետև եթե դրվեր, Ռուսաստանը պիտի ասեր, որ ինքը դեմ է անկախության, և չէր ուզում ասել... Երկրորդն այն է, որ Ռուսաստանը անդադար գնում էր մի բանի հետևից` Լաչինի վերահսկողությունը: Դա ծորակն է և' Հայաստանի, և' Ղարաբաղի, և' Ադրբեջանի համար` սա՞ռը ջուր կբացես, թե՞»:
Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ իր կարծիքով ռուսները կարող են նորից գալ, նա արձագանքեց. - «Պիտի գան: Վերջին փաստաթղթերի մեջ կտեսնեք, որ բոլորի կողմից կարծես ընդունված է այդ սկզբունքը, որ միջազգային ուժ պիտի գա Լաչին»: