Նալբանդյանը մեկնում է Ֆրանսիա

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ վաղը Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մարսել, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: