Վենեսուելայի նախագահը աջերին մեղադրում է «սողացող հեղաշրջման» փորձի մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթի ժամանակ, սեպտեմբեր, 2013թ․

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակողմյան ուժերին մեղադրել է այսպես կոչված «սողացող հեղաշրջման» փորձի մեջ։

Նա հայտարարել է, թե ընդդիմության ծրագրերը, որոնց սատարում է Միացյալ Նահանգները, ընդհատվել են, ժողովրդի թշնամիներին չի հաջողվել տնտեսությունը հասցնել ճգնաժամի։