Ղարաբաղի նախագահը ընդունել է Հայաստանի ԱՎԾ նախագահին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել են Ղարաբաղի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանն ու Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Երկուստեք կարևորվել է կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: