Մաշտոցի պողոտայի դեպքերի կապակցությամբ ձերբակալվել է 20 մարդ

Նոյեմբերի 5-ի իրադարձությունները Մաշտոցի պողոտայում

Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների կապակցությամբ ձերբակալվել է 20 մարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ըստ նրա՝ ձերբակալվածների թվում է Շանթ Հարությունյանը:

Ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարանում:

Նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով, բերման էր ենթարկվել 38 անձ, քննչական գործողություններից հետո ազատ են արձակվել նրանցից 18-ը:

Այսօր առավոտյան Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել:


Իրինա Հովհաննիսյան