Զինվորները հոսպիտալից փախել են ծեծկռտուքի պատճառով

Your browser doesn’t support HTML5

Անցած շաբաթավերջին Երևանի կայազորային հոսպիտալից՝ Կանազից փախուստի դիմած 4 զինվորներից երկուսի ծնողները պատմում են, որ այդ օրը տեղում ծեծկռտուք է եղել և իրենց որդիները վախից են խուճապահար լքել հիվանդանոցը։ Կարապետ Կարապետյանը բռնել է տան ճանապարհը, Սերյոժա Մարությանը՝ թաքնվել՝ փախուստի մասին տեղյակ պահելով հորը։