Անցած շաբաթավերջին Երևանի կայազորային հոսպիտալից փախուստի դիմած 4 զինվորներից 2-ի ծնողները պատմում են, որ այդ օրը հոսպիտալում ծեծկռտուք է եղել, և իրենց որդիները վախից են խուճապահար լքել հիվանդանոցը։
Կարապետ Կարապետյանը տուն է եկել, իսկ Սերյոժա Մարությանը թաքնվել է` փախուստի մասին տեղյակ պահելով հորը։
Կարապետյանի մայրը պատմեց. - «Ասաց` մամ, պառկած էի, մեկ էլ տեսա մի հատ ամբոխ գոռոցով… Ինքն էլ վախից ելնում է դուրս: Ասաց` մամ, որ տվին դուռն էլ ջարդեցին հոգեբուժարանի, բոլորդ դուրս թափվեցինք, ես էլ չեմ հասկացել, թե ինչ եմ արել»:
Մայրը հավելեց, որ իր որդուն չեն ծեծել: Կարապետը մորն ասել է, թե «բժիշկները էրեխեքին են ծեծել, էրեխեքը` բժիշկներին»:
Պաշտպանության նախարարությունը այս դեպքի վերաբերյալ առայժմ մանրամասներ չի հաղորդում: Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ընթանում է քննություն, որն էլ կպարզի իրավիճակը։
Զինվորներից մեկի հայրը, մինչդեռ, մամուլին տված հարցազրույցւոմ պնդում է, թե իր որդին ծեծվել է հոսպիտալի աշխատակիցների կողմից, ձայները լսելով էլ՝ հոսպիտալում բուժում ստացող մյուս երկու զինվորները փախուստի են դիմել։
Սերյոժա Մարությանի հայրը պատմում է, որ արդեն մեկ ամսից ավելի է որդին գտնվում է հոսպիտալում։ Ծնողները պնդում են, որ իրենց որդին առողջական խնդիրներ ունի՝ մանկամիտ է: Նույնն է հավաստում նաև Աշտարակի գիշերօթիկ դպրոցի տված բնութագիրը:
Չնայած դրան, Սերյոժա Մարությանը անցել է բժշկական քննությունն ու, պիտանի համարվելով՝ զորակոչվել։ Արդյունքում, ըստ ծնողների, երիտասարդի վիճակը բանակում է'լ ավելի է վատացել է, ու նա հայտնվել է հոսպիտալում։
Մյուս զինվորը՝ 3 ամիս առաջ բանակ զորակոչված Կարապետ Կարապետյանը ևս առողջական խնդիրներ ունի։ Մայրը՝ Հասմիկ Շահինյանը, պատմում է, որ որդին լյարդի խնդիր ունի, նյարդային լարված իրավիճակում է դեռ մանկուց, ինչպես նաև աջ ձեռքը կոտրվելուց հետո թերություններով է վերականգնվել, ինչի արդյունքում տղան 3-4 կիլոգրամ բեռ չի կարողանում բարձրացնել։
«Բողոքս էլ հաշվի չեն առնում», - «Ազատութան» հետ զրույցում բողոքեց Հասմիկ Շահինյանը:
Փախուստից հետո հոսպիտալ վերադարձված Կարապետը տեղափոխվել է զորամաս։ Ընտանիքն անգամ տեղյակ չէ, թե ի վերջո ինչ եզրակացության են եկել բժիշկները, և արդյոք այս դեպքեց հետո էլ իրենց որդին ստիպված կլինի շարունակել ծառայությունը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ` այս միջադեպը ևս մեկ անգամ վկայում է, որ բանակում շարունակվում է վատ, դաժան վերաբերմունքը զինվորների նկատմամբ։
«Ուզում եմ անդրադառնալ առաջին հերթին Պաշտպանության նախարարի խոսնակի` Արծրուն Հովհաննիսյանի հենց առաջին հայտարարությանը` ակնհայտ կոծկելու միտում: Առանց այդ գիշերվա կեսին որևէ բան պարզաբանելու` նա միանգամից հայտարարում է, որ բժշկի վրա հարձակում է եղել», - ասաց Ալեքսանյանը: