Ռուսաստանը գործելու է եղած «համաձայնությունների շրջանակում»
Your browser doesn’t support HTML5
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ ունի «մեր անվտանգության ապահովման համապատասխան կարևոր համաձայնություններ, փաստաթղթեր, որի շրջանակներում էլ իրենք գործելու են»: Օհանյանն այսօր այդպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե ինչպես պետք է պահի իրեն Ռուսաստանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում: