Թեև Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքող բնակիչները երեկ ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է նրանց ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը, այսօր առավոտյան շինարարությունն այստեղ շարունակվում էր:
Բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվին, սակայն անմիջապես վերսկսվեցին նրանց հեռանալուց հետո:
Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները վերադարձել են և վիճաբանում են շինարարների հետ:
Անուշ Մկրտչյան