Ադրբեջանում մեկնաբանում են Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարի հայտարարությունները:
«Նորմալ երկրում գնդապետ Ռուզինսկուն պարզապես պաշտոնանկ կանեին», - «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասում է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին` անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի սկանդալային հարցազրույցին:
«Երբ շարքային զորամասի հրամանատարն իրեն արտաքին գործերի նախարարին կամ պետության ղեկավարին բնորոշ հայտարարություններ է թույլ տալիս, դա վկայում է ռուսական պետության քաղաքական վերնախավում առկա վատ սուբորդինացիայի մասին», - ասել է Ղուրբանլին:
Ադրբեջանցի պատգամավորի պնդմամբ՝ նորմալ պետական համակարգի գոյության պայմաններում նման հայտարարություններով հանդես եկած զինվորականը «պարզապես դուրս կթռչեր բանակից»:
Ինչ վերաբերում է Ռուզինսկու աղմկահարույց հայտարարության դրդապատճառներին, ապա այն, ըստ Մուբարիզ Ղուրբանլիի, մեկ հիմնական շարժառիթ ունի՝ «Մոսկվան փորձում է մեղմել Հայաստանում վերջին շրջանում նկատվող հակառուսական տրամադրությունները»: «Կարող եմ միայն նշել, որ մի ինչ-որ զորամասի հրամանատարի հայտարարությունները չեն կարող զսպել Բաքվի ցանկությունը՝ վերականգնել իր տարածքային ամբողջականությունը», - ասել է ադրբեջանցի պատգամավորը:
Բաքվեցի հայտնի փորձագետ Արաստուն Օրուջլուի կարծիքով էլ՝ Ռուզինսկու հայտարարությունները «անպատասխանատու էին և անտրամաբանական»:
«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանության վերահաստատումը մեր երկրի ներքին գործն է, ուստի Ռուսաստանի միջամտությունն այդ պարագայում անտրամաբանական է և անօրինական: Այս հայտարարությունը, սակայն, մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ Ռուսաստանը շարունակելու է խրախուսել Ադրբեջանի դեմ իրականացվող ագրեսիան և աջակցելու է անջատականներին», - ասել է Օրուջլուն:
90-ականներին Հեյդար Ալիևի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաֆա Գուլուզադեի համոզմամբ էլ՝ Գյումրիի ռուսական ռազմակայանի հրամանատարի հայտարարությունները չպետք է մտահոգեն ադրբեջանական կողմին:
«Ռուզինսկու հայտարարության հիմնական հասցեատերը Հայաստանի հանրային կարծիքն է, քանի որ այստեղ Մոսկվայի դիրքերը վերջին շրջանում թուլացել են», - նշել է Գուլուզադեն` հավելելով․ - «Մի կողմից՝ Ռուզինսկու շուրթերով Մոսկվան փորձում է հանգստացնել հայերին, մյուս կողմից՝ հստակորեն հասկացնում է հայերին` «առանց մեր աջակցության պատերազմում Ադրբեջանն է հաղթելու»: