ԱԺ երկու հանձնաժողովները կանցկացնեն Հայաստան - ԵՄ հարցերով լսումներ

Հայաստանի և Եվրամիության դրոշները

Առաջիկա երկուշաբթի օրը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները կանցկացնեն Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններին նվիրված լսումներ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, լսումների թեման է՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի և «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի` Եվրամիության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության ներազդեցությունը ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում»: