Ախալայան ներում կխնդրի Սաակաշվիլիից

Բաչո Ախալայա, արխիվ

Թբիլիսիի դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային արդարացրել է հատուկ նշանակության ջոկատի 7 զինվորների ծեծելու և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքի մասով:

Երկուշաբթի օրը նույն դատարանը մոտ 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ախալայային՝ ծառայողական դիրքի չարաշահման և 2006 թվականին բանտում սկիզբ առած ապստամբությունը ճնշելու ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու համար, ինչի հետևանքով 7 կալանավոր է զոհվել:

Նախկին պաշտոնյայի փաստաբանն ասել է, որ Ախալայան ներում կխնդրի Միխեիլ Սաակաշվիլիից, քանի դեռ նա չի լքել երկրի նախագահի աթոռը: