Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվել է երկու երկրների նախագահների ծրագրվող հանդիպումից առաջ մտավորականների հերթական հանդիպումն անցկացնել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Մենք խորհրդակցություններ կանցկացնենք ադրբեջանական կողմի, Ադրբեջանի արտգործնախարարության հետ: Ավելի վաղ մենք խոսել ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից առաջ մտավորականության հանդիպում անցկացնելու հնարավորության մասին: Նպատակահարմար կլիներ անցկացնել նման հանդիպում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շվիդկոյը:
«Մենք դրանով զբաղվում ենք շատ տարիներ: Կարելի է ընդունել ցանկացած քաղաքական որոշումներ, սակայն եթե ժողովուրդները չհասկանան, թե ինչու են ընդունվել այդ քաղաքական որոշումները, նրանք դրանք չեն կատարի: Եթե ադրբեջանցի ժողովուրդը չհասկանա, թե ինչու է պետք կնքել այս կամ այն համաձայնությունները հայկական կողմի հետ, և հակառակը, ապա ոչինչ էլ չի լինի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Հարցին, թե ինչպես է այդ առաջարկին արձագանքել հայկական կողմը, Շվիդկոյը պատասխանել է, որ պայմանավորվել են Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո վերադառնալ տվյալ թեմայով խորհրդակցություններին: