Սիրիան ոչնչացրեց քիմիական զենքի արտադրության սարքավորումները

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության տեսուչը աշխատում է Սիրիայում, հոկտեմբեր, 2013թ․

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` Սիրիան կատարել է քիմիական զենքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հայտարարագրած սարքավորումները մինչև նոյեմբերի 1-ը ոչնչացնելու խոստումը։

Այս տարվա օգոստոսին Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով ավելի քան 1400 մարդ է սպանվել։

Միացյալ Նահանգները սպառնում էր ռազմական հարված հասցնել Սիրիային, սակայն այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը` Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել է մինչև 2014 թվականի կեսերն ամբողջությամբ ոչնչացնել իր տրամադրության տակ եղած քիմիական զենքը։