«Նա ակնհայտորեն իշխում է Ռուսաստանում, այժմ իրեն դարձրել է նաև Միջին Արևելքի տերը», - իրենց որոշումը այսպես է հիմնավորում Սթիվ Ֆորբսը:
Ամերիկյան Forbes պարբերականը այս տարի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
72 անուն պարունակող ցուցակը Պուտինն առաջին անգամ է գլխավորում: Նա այս տարի առաջ է անցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայից, ում Forbes-ը աշխարհի ամենաազդեցիկ մարդն է համարել 2009, 2011 և 2012 թվականներին:
Թե ինչու է Forbes-ը այս տարի աշխարհի ամենահզոր և ազդեցիկ մարդ համարել Վլադիմիր Պուտինին՝ պարբերականը բացատրում է հետևյալ կերպ՝ որ նա անցած տարվա ընթացքում երկրի ներսում այնքան է ամրապնդել իր իշխանությունը, որ բռնապետ բնորոշումը այլևս չափազանցություն չէ նրա համար: Բացի այդ, Պուտինը տպավորիչ արդյունքների է հասել միանգամից երկու դիվանագիտական ճակատում՝ նախ՝ ապաստան է տրամադրել Ամերիկայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, ում բացահայտումների պատճառով այժմ միջազգային դիվանագիտական սկանդալ է, ու նաև բոլորի համար ընդունելի տարբերակ է գտել և փաստորեն փակուղուց հանել է սիրիական ճգնաժամը:
Sky News-ին տված հարցազրույցում Forbes Media-ի գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսը մեկնաբանել է, թե ինչու է այս տարի Պուտինը առաջինը, իսկ վերջին տարիներին ցուցակը գլխավորող Բարաք Օբաման՝ միայն երկրորդը:
«Ներկայումս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր խաղի տերն է: Նա ակնհայտորեն իշխում է Ռուսաստանում, սակայն այժմ իրեն դարձրել է նաև Միջին Արևելքի տերը: Մեր նախագահը ստիպված էր աղաչել Պուտինին՝ ազատել իրեն սիրիական խնդրից», - հայտարարել է Ֆորբսը՝ շարունակելով․ - «Նույն կեցվածքն ենք տեսնում մեր նախագահի և Իրանի նոր նախագահի հարաբերություններում: Իսկ ահա տանը Օբաման ձախողեց ներկայացնել իր ամենակարևոր և առանցքային օրինագիծը՝ առողջապահական բարեփոխումների ծրագիրը, արդարանալով, թե տեղյակ չի եղել առկա խնդիրների մասին»:
Forbes-ի կազմած ցուցակի երրորդ տեղում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Առաջին անգամ Forbes-ի ազդեցիկների ցուցակում հայտնվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, ով անցած տարի երկրորդ հորիզոնականում էր, այս տարի եզրափակում է աշխարհի հզորների հնգյակը:
Ընդհանուր առմամբ՝ Forbes-ի ցուցակում 72 անուն է տեղ գտել, նրանց թվում են 17 նախագահներ, 27 գլխավոր տնօրեններ, 28 միլիարդատերեր:
Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր 29-ամյա Մարկ Ցուկերբերգը ամենաերիտասարդն է Forbes-ի ազդեցիկների ցուցակում: