Ռուսաստանի օմբուդսմենը Զեյնալովի ձերբակալությունը դաժան է համարում

31-ամյա ադրբեջանցի Օրհան Զեյնալովին ուղեկցում են մոսկովյան դատարան, 17-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսասատանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը չարդարացված դաժան է համարում Եգոր Շերբակովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի ձերբակալությունը:

Լուկինը հայտարարել է, որ այս փաստով ներքին գործերի մարմիններում պետք է ներքին ծառայողական քննություն սկսվի:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը ևս հայտարարել էր, որ Զեյնալովի չափազանց կոպիտ ձերբակալությունը հարցեր է առաջացնում: