Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ Վիեննայում

Իրանի ԱԳ փոխնախարար Սայեդ Աբբաս Արաղչի, հոկտեմբեր, 2013թ․

Իրանի ԱԳ փոխնախարար Սայեդ Աբբաս Արաղչի, հոկտեմբեր, 2013թ․

Վիեննայում այսօր կշարունակվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Բանակցությունների սեղանի շուջ հանդիպելու են Իրանի փոխարտգործնախարար Սայեդ Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիյա Ամանոն:

Ըստ Արաղչիի, ինքն ու Ամանոն շատ օգտակար խոսակցություն են ունեցել երեկ՝ բանակցությունների մեկնարկին: