Չեխիայի ընտրություններում հաղթել են սոցիալ-դեմոկրատները

Չեխիա - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Բռնո քաղաքի ընտրատեղամասերից մեկում, 25-ը հոկտեմբերի, 2013թ.

Չեխիայում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը` ստանալով քվեարկողների 20 տոկոսի աջակցությունը։ Դա, սակայն, բավարար չէ կառավարություն կազմելու համար, այդ պատճառով այս կուսակցությունը կոալիցիա կազմելու բանակցություններ կսկսի, հավանաբար՝ շուրջ 14 տոկոս հավաքած կոմունիստների հետ:

Խորհրդարանում սոցիալ-դեմոկրատները կունենան 50 մանդատ, նրանց հաջորդում է մեծահարուստ Անդրեյ Բիբիշի ստեղծած «Այո» քաղաքացիական շարժումը, երրորդ տեղում են կոմունիստները` 33 պատգամավորով: