Քաղաքացիների զանգվածային գաղտնալսումները արգելող բանաձև` ՄԱԿ-ում

Գերմանիան և Բրազիլիան պատրաստվում են ՄԱԿ-ում բանաձև ներկայացրել, որը արգելում է քաղաքացիների զանգվածային գաղտնալսումները:

Այս նախաձեռնությամբ Բրազիլիան և Գերմանիան հանդես եկան լրտեսական սկանդալից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտած փաստաթղթերից պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները գաղտնալսել է մի շարք երկրների` նաև իր դաշնակից պետությունների քաղաքացիներին:

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները բավական կոշտ տոնայնությամբ բացատրություններ պահանջեցին Միացյալ Նահանգների նախագահից: Ամերիկյան իշխանությունները արդեն խոստացել են վերանայել իրենց հատուկ ծառայությունների աշխատանքի սկզբունքները: