Սահակյանը և Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: