«Դեռ ժամանակ կա խուսափելու գազանի երախից» բավականաչափ պատկերավոր վերնագրի ներքո «Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է նախօրեին Մինսկում ստորագրված փաստաթղթերին. - «Մինսկում Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը: Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է: Հակառակը, Հայաստանը այդ անդամության համար դեռ պետք է բավական երկար ընթացակարգ անցնի: Ավելին` Մինսկում կայացած Մաքսային միության գագաթնաժողովը, որին մասնակցելու էր մեկնել նաև Սերժ Սարգսյանը, ըստ էության վկայեց, որ Մաքսային միություն կոչվածը ինքը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի այդպիսին կոչվելու համար: Այսինքն` դեռ հայտնի չէ, թե Հայաստանն ինչի ճանապարհը պետք է անցնի: Համենայնդեպս, Մաքսային միության անդամ ընդամենը երեք երկրները դրսևորում են միմյանց հանդեպ այնպիսի անվստահություն, որ երևի թե շատ դժվար է պատկերացնել մի քանի տասնյակ անդամ ունեցող կազմակերպությունների դեպքում»: «Հարկավոր է չհուսահատվել, թե ամեն ինչ անդառնալիորեն կորած է, և պետք է պայքարել այս ամենի դեմ հասարակական կայուն և դիմադրունակ օրգանիզմ ձևավորելու համար` օգտվելով Մաքսային մամլիչի միս ու արյան բացակայությունից: Որովհետև եթե հանկարծ ինչ-որ ձևով հաջողվի միս ու արյուն տալ այդ միությանը` թեկուզ ժամանակավոր, շատ կարճատև, ապա այդ մարմինն առաջին հերթին կշտանալու է Հայաստանի հաշվին: Բարեբախտաբար, ժամանակ կա այդ գազանի երախում չհայտնվելու համար», - ամփոփում է թերթը:
Թեման շարունակում է «Ժողովուրդ»-ը. - «Այսպիսով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության գործընթացը աղետալի արագությամբ շարունակվում է: Սակայն մինչև օրս պարզ չէ, թե այդ անդամակցության արդյունքում ինչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղին: Ի վերջո, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանը իր եվրոպական վեկտորը կտրուկ փոխեց հենց Ղարաբաղի պատճառով: Հետևաբար կարելի է ենթադրել, որ Մաքսային միությանն անդամակցության դեպքում լուծվում է Ղարաբաղ` Հայաստանի հետ միասնական մաքսային ռեժիմում ընդգրկվելու խնդիրը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է լուրջ քաղաքական հետևանքների: Այս կարևորագույն հարցի հետ կապված դեռևս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն ասել էր, թե կարիք չկա այդ մասին շատ խոսել. ավելորդ աղմուկը միայն կվնասի արդեն դե ֆակտո լուծված այս խնդրին: Սակայն քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, անգամ ստորագրված և վավերացված պայմանագրերը հաճախ երաշխիք չեն, ուր մնաց դե ֆակտո` բանավոր պայմանավորվածությունների մակարդակով ձեռքբերված համաձայնությունները: Եվ առնվազն միամտություն է մտածել, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած կնստի և կսպասի, թե ինչպես են իր հետ ռազմավարական գործընկերության պայմանագրեր ունեցող երկրները` ի դեմս Ռուսաստանի և Ղազախստանի, մաքսային միասնական տիրույթ ձևավորում Լեռնային Ղարաբաղի հետ: Ինքնին հասկանալի է, որ սա վաղ թե ուշ հանգեցնելու է փակուղային իրավիճակի, սակայն այդ մասին թե' Հայաստանում, թե' Մաքսային միության անդամ երկրներում գերադասում են չխոսել»:
«Հայոց Աշխարհ»-ը մասնավորեցնում է. - «Եթե ուշադրությամբ ծանոթանանք Լուկաշենկոյի հայտարարություններին, ակնհայտ կդառնա, որ ինքն էլ չգիտեր, թե ի՞նչ է ուզում Հայաստանից, քանզի նրա առաջադրած պահանջները անընդհատ աճում էին և սկսում հակասության մեջ մտնել մեկը մյուսի հետ։ Դա վերաբերում էր և՛ Հայաստանի անդամակցության հանդեպ բացասական գնահատականների «խտությանը», որը մեկ նոսրանում էր, մեկ էլ աճելով՝ լուրջ կասկածի տակ էր թողնում նման հեռանկարը։ Զուգահեռաբար սկսվել էր նաև Ղարաբաղի հարցի օգտագործումը՝ ոչ թե Հայաստանի առջև է՛լ ավելի անանցանելի պատնեշ ստեղծելու, այլ Մինսկում սպասվող նիստից առաջ նոր հարցեր բարձրացնելու, ի վերջո՝ Ռուսաստանի հետ նոր կոնսենսուս ձևավորելու համար»։
«Չորրորդ իշխանություն»-ն արձագանքում է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող Ազգային ժողովում քննարկվող օրինագծին. - «Փաստորեն Կառավարության և Հանրապետական պատգամավորների մեծ մասի կարծիքով, բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն այսօր կոռումպացված են, որովհետև 1000-1200 դոլար աշխատավարձով չեն կարողանում նորմալ ապրել: Այ եթե 2000-2500 դոլար աշխատավարձ ստանան, միանգամից կդառնան ազնիվ ու բարի, ինչպես հայտնի մուլտֆիլմի փոստատար Պեչկինը հեծանիվ ունենալուց հետո: Իրականում նման կերպարանափոխություն, իհարկե, տեղի չի ունենա, բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Կոռուպցիան և կաշառակերությունը, եթե չենք սխալվում, ծանր քրեական հանցանքներ են և ենթակա են ոչ թե նյութական խրախուսման, այլ դատապարտման: Հիմա հարց է ծագում` ինչո՞ւ է Կառավարությունն առաջնորդվում «քանի որ սրանք կոռումպացված են, եկեք սրանց աշխատավարձերը երկու-երեք անգամ բարձրացնենք» սկզբունքով: Սա նույնն է, թե բռնաբարության համար մեղադրվողին դատարանը ոչ թե ազատազրկման դատապարտի, այլ որոշի պետբյուջեից փող հատկացնել ամեն օր հասարակաց տուն այցելելու համար»: