Պուտինի խոսքով, արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրվել ամենակարճ ժամկետում համապատասխան «ճանապարհային քարտեզ» պատրաստել:
Մաքսային Միության անդամները սատարել են կառույցին միանալու` Հայաստանի և Ղրղըզստանի մտադրությունը. այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Պուտինի խոսքով, արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրվել ամենակարճ ժամկետում համապատասխան «ճանապարհային քարտեզ» պատրաստել` ինտեգրացիոն այս կառույցին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաև Ուկրաինային, որը հետևողականորեն հայտարարում է դեպի Եվրամիություն գնալու և առաջիկա վիլնուսյան գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին: «Դա Կիևի ինքնավար որոշումն է, սակայն, եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ համաձայնագիրը, այլևս չի կարող մտնել Մաքսային Միություն», - զգուշացրել է Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ հանդիպման վերաբերյալ հայտարարություն էր տարածել Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկման է ներկայացվել և հաստատվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ: «Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը», - նշում է պաշտոնական հաղորդագրությունը` առանց հավելյալ մանրամասների:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Մաքսային Միությանն անդամակցելու մտադրության մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց սեպտեմբերի 3֊ին`կասկածի տակ դնելով Եվրամիության հետ մոտ չորս տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրն ու հարաբերությունների հետագա խորացումը: