Մինսկում մեկնարկել է ԵվրԱզԷս-ի նիստը` ընդլայնված կազմով

Մինսկում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` ընդլայնված կազմով: Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներին միացել են Հայաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի նախագահները, ինչպես նաև Ղըղըզստանի առաջին փոխվարչապետը, հաղորդում է բելառուսական պետական լրատվական գործակալությունը:

Մինչև հանդիպման օրակարգին անցնելը, հանդիպմանը միացած նախագահները կտեղեկացվեն այն որոշումներից, որ կայացվել են մաքսային եռյակի նիստի ժամանակ: