Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել
Your browser doesn’t support HTML5
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցի քննության կապակցությամբ այսօր իր շքախմբով դատարան ներկայացավ հայցվորը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Սուրիկ Խաչատրյանի՝ դատարան գալու առիթը նրա անձնագրի պատճենի և հայցադիմումի մեջ նշված անձնագրի տվյալների անհամապատասխանությունն էր, ուստի վերջինս ներկայացավ դատավորի որոշմամբ։