Հաստատվել են էներգետիկ և տրանսպորտային անվտանգության ապահովման հայեցակարգերը

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը և տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը։

Ըստ նախագահի կարգադրության՝ կառավարությունը վեցամսյա ժամկետում պետք է մշակի և հաստատի ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը պետք է յուրաքանչյուր կիսամյակ նախագահին ներկայացնի հայեցակարգի դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է տրանսպորտային տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը, ապա կառավարությունը պետք է եռամսյա ժամկետում մշակի և հաստատի տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: