Խարդախության մեղադրանքով մեկ ամիս առաջ կալանավորված ղարաբաղյան պատերազմի վետերան, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում այժմ նա կասկածվում է նաև խարդախության փորձ կատարելու մեջ։
Գնդապետի պաշտպանն ու մարտական ընկերները, մինչդեռ, քրեական այս հետապնդման տակ քաղաքական ենթատեքստ են տեսնում և համոզված են, որ սրանով իշխանությունները փորձում են անազատության մեջ պահել քաղաքական պայքարի ելած ազատամարտիկին։ Ինքը՝ Ավետիսյանը ևս վստահ է, որ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր սկսած ընդդիմադիր պայքարի համար։
Առաջադրված նոր մեղադրանքի մասին քննչական մարմինը առայժմ գնդապետի պաշտպանին որևէ տեղեկություն չի տրամադրել։ Փաստաբան Արա Զաքարյանի համար մեկ բան, սակայն, արդեն ակնհայտ է՝ քննչական մարմնի այս գործողությունների արդյունքում նվազում է Ավետիսյանին համաներմամբ ազատ արձակելու հնարավորությունը։ Այժմ արդեն, ըստ փաստաբանի, Ավետիսյանին սպառնում է ավելի քան 5 տարվա ազատազրկում, ինչի դեպքում համաներումը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ։
«Այսինքն երբ դատարանը նշանակի և պատիժները գումարելու սկզբունքով ի վերջո վերջնական պատիժ նշանակի, եթե դա հինգ տարին չգերազանցի, ապա համաներումը կիրառելի է։ Տվյալ դեպքում պատիժը տեսականորեն կարող է հինգ տարին գերազանցել»,- ասաց փաստաբանը։
Ավետիսյանի պաշտպանը քրեական գործը համարում է շինծու, ապօրինի ու անհիմն՝փաստելով, որ ազատամարտիկին մեկ ամիս շարունակ կալանքի տակ պահելու ընթացքում իրավապահները որևէ քննչական գործողություն չեն կատարել, վկաների, տուժողի հետ առերեսում չեն արել, պաշտպանին էլ որևէ փաստաթուղթ չեն տրամադրել։
«Ես չեմ բացառում, որ վաղը կամ մյուս օրը քննչական մարմինը հայտարարի, որ այն անձինք, ովքեր Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք են տվել և նրանց ցուցմունքների հիման վրա է Ավետիսյանը ձերբակալվել և կալանավորվել, ՀՀ-ից բացակայում են»,- ասում է Զաքարյանը։
Ավետիսյանի մարտական ընկերները հայտարարում են, թե շարունակելու են բողոքի ակցիաները՝ նրա ազատության համար։ Վաղը նրանք բողոք-նամակ են հանձնելու գլխավոր դատախազին։
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկ ամիս առաջ կալանավորվեց խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով։
Վերաքննիչ դատարանը չփոխեց նրա խափանման միջոցը՝ ուժի մեջ թողնելով կալանավորումը։ Ավետիսյանի պաշտպանը վերաքննիչի որոշումը բողոքարկելու է վճռաբեկ ատյանում։