Վարչապետը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին:

Կառավարության պաշտոնական կայքէջն այսօր փոխանցում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այդ համատեքստում, նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը:

Տիգրան Սարգսյանը Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին հրավիրել է Հայաստան:

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսել է մեկնել երեկ՝ ԵԺԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: