Սուրիկ Խաչատրյանը դատարանում է

Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ իր հայցի քննության կապակցությամբ այսօր դատարան ներկայացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Այսօր, երբ Խաչատրյանի փաստաբանը ներկայացրեց իր վստահորդի անձնագրի պատճենը, դատավորն ասաց, որ դրանում և հայցադիմումի մեջ նշված անձնագրի տվյալները չեն համապատասխանում, ուստի հարկ համարեց հրավիրել նախկին մարզպետին:

Վերջինս ներկայացավ, անձնագրի տվյալների անհամապատասխանությունը պատճառաբանեց մի քանի ամիս առաջ իր անձնագրի փոփոխությամբ:

Դատավորը, սակայն, ասաց, որ Խաչատրյանը պետք է այդ մասին գրավոր փաստաթուղթ ներկայացնի դատարանին:

Երբ ժամանեց Սյունիքի նախկին մարզպետը, դատարանի դահլիճում միանգամից ավելացավ կարգադրիչների թիվը:


Անուշ Մարտիրոսյան