«Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Իսկապես հետաքրքիր է, թե Ռուբեն Հակոբյանը ինչո՞ւ որոշեց թողնել այս, թող որ խիստ փոքրաթիվ, բայց ամեն դեպքում՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը: Առայժմ լռություն է այս հարցի շուրջ: Նման պայմաններում քիչ թե շատ հավանական ենթադրություններից մեկն այն է, որ Ռուբեն Հակոբյանին ուղղակի չներվեց Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան դրսևորմանը տված գնահատականը: Հիշեցնենք. Ստրասբուրգում տեղի ունեցածից հետո Ռուբեն Հակոբյանը մասնավորապես նշել էր, որ ինքը նման հարց չէր տա, շատ լավ իմանալով, որ դա կարող է օգտագործվել մեր երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նա նաև նշել էր, որ «Ժառանգություն» խմբակցության հետ համաձայնեցված չի եղել Զարուհի Փոստանջյանի հարցը: Ենթադրելի է, որ կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը նման «բացահայտումների» համար էլ Ռուբեն Հակոբյանին ի վերջո հրաժարականի դիմում գրելու անհրաժեշտության առաջ է կանգնեցրել»:
«Ժամանակ»-ը գրում է․ - «Խնդիրն այստեղ «Ժառանգությունը» չէ, ոչ էլ փոխատեղումները խորհրդարանական խմբակցությունում: Այստեղ նկատվում է մի հատկանշական պրոցես, որ սկսվել է ողջ քաղաքական դաշտի համար կարծես թե: Համենայնդեպս, այս ամենը հետաքրքրական է երեկ ծագած ՕԵԿ - ԲՀԿ վիճաբանության ֆոնին: Ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսվել է փոխադարձ հարաբերությունների պարզաբանման, այսպես ասած՝ «ռազբորկաների» մի փուլ, երբ իրար հետ հարաբերություններ են ճշտում և՛ ընդդիմադիր կուսակցության ներսում, և՛ իշխանության ներսում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք ՀՀԿ ներկուսակցական հարաբերությունների ճշտման: Դաշնակցության ներսում ակնհայտորեն առկա են «տարընթերցումներ», որոնք պայմանավորվեցին և՛ Սերժ Սարգսյանից դեսպանների պաշտոն վերցնելով, և՛ այս ֆոնին վարչապետին հայտարարած ինչ-որ պատերազմի մասին Հրանտ Մարգարյանի՝ կուսակցական աջակցություն չստացած հայտարարություններով: Հայաստանի քաղաքական դաշտում, մասնավորապես՝ խորհրդարանական ուժերի շրջանում սկսվել է մեծ վերադասավորումների մի փուլ, որն ակնհայտորեն միտված է իշխանության համար նոր պայքարի, այսպես ասած, հերթական անգամ թեժացող շրջանին»:
Ներքաղաքական յուրօրինակ վերլուծություն է անում «Հրապարակ»-ը` պատկերավորելով. - «Դաշտն այնպես է ամայացել, որ հայտնի հեքիաթի մոտիվներով՝ երեք պառավ է մնացել. երկուսը մեռած, մեկի բերանում էլ շունչ չկա: Եկեք թվարկենք միասին. ՀՀԿ-ին միայն ադմինիստրատիվ ուժն է պահում. որ օրը զրկվեցին իշխանությունից, կդադարեն գոյություն ունենալ նաև որպես կուսակցություն: ԲՀԿ-ն, ինչպես ասում են, մեռած է՝ թաղած չէ. ո'չ գվվոցն է լսվում, ո'չ բվվոցը: Բոցաշունչ ճառերից հետք չի մնացել, իսկ իրենց ամեհի առաջնորդն էլ օրումեջ սկանդալային պատմությունների մեջ է հայտնվում, ճամբարափոխ ու հեղինակազրկված գործիչների կողմից վիրավորանքների արժանանում: ՀԱԿ-ից մի քանի ֆեյսբուքյան ստատուսներն են մնացել ու լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունները: ՀՀՇ-ն այդպես էլ միս ու արյուն չստացավ: Ազատ դեմոկրատներին քչերն են այսօր հիշում: «Ժառանգությունը» խորը ճգնաժամ է ապրում և ցնցումներից աչք չի բացում: Ըստ ամենայնի՝ շուտով կսկսվի նաև արտահոսքը: Դաշնակցության ճգնաժամը դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր զգալի, իսկ Վահան Հովհաննիսյանի դեսպան գնալու պատմությունից հետո ընդհանրապես ընկղմվեց ճահճի մեջ: ՕԵԿ-ի մասին խոսելն անգամ ավելորդ է»:
«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը՝ գրելով․ - «Նոր համակարգի ներդրման առումով այս տարվա սեպտեմբերի 3-ից ծագել է մի խնդիր, որը դեռ չի քննարկվում: Կենսաթոշակային նոր համակարգը, որը մշակվել է տարիներ շարունակ, նախատեսված է այն Հայաստանի համար, որը ունի սեփական արժույթ և ինքն է իրականացնում իր դրամավարկային քաղաքականությունը: Սակայն սեպտեմբերի 3-ին պարզվեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն: Իսկ Մաքսային միությունը Եվրասիական միության առաջին փուլն է: Եվրասիական միությունը, ուր գլխապատառ գնում է մեր իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ենթադրում է միասնական արժույթ: Այլ կերպ ասած՝ Եվրասիական միությունը, ինչպես այժմ Եվրամիությունն է, պետք է լինի մեկ արժույթի գոտի: Այսինքն Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ, կմտնի պայմանականորեն ասած՝ ռուբլու գոտի ու կկորցնի սեփական դրամավարկային քաղաքականություն վարելու իրավունքը՝ հրաժարվելով սեփական դրամից: Սա ոչ ցանկություն է, ոչ էլ չարագուժում․ սա ինքնըստինքյան է լինելու: Ինչպե՞ս է այս պայմաններում գործելու կենսաթոշակային նոր համակարգը, արդյոք այդ նոր համակարգի ներդրմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը նախատեսո՞ւմ է նման զարգացում: Երեկ մեր թղթակիցը փորձել է այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, սակայն ապարդյուն»: