Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերության կառուցած շենքերում բնակարաններ ձեռք բերած և 8 տարուց ավելի բնակարանամուտի համար պայքարող բնակիչները խնդրի լուծումը կապում են միայն հանրապետության նախագահի հետ։
Դեռ 7 տարի առաջ 160 բնակիչ «Տոնուս» ընկերության հետ կնքել է պայմանագիր ու բնակարան ձեռք բերել Դավթաշեն երկրորդ թաղամասում կառուցվող բազմահարկ շենքում և մոտ 30 բնակիչ էլ պայմանագիր է կնքել Արաբկիրի Փափազյան փողոցում կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու համար։ Պայմանագրի համաձայն՝ շենքերը շահագործման պետք է հանձնվեին 2009 թվականին։ Սակայն կառուցապատող ընկերությունը սնանկ է ճանաչվել, իսկ «Արցախբանկում» գրավադրված շենքերը մնացել են բանկին։
Չնայած բնակարանների ողջ գումարները վճարված են, սակայն ոչ բնակարանները կան, ոչ փոխհատուցումներ են արվում, ոչ էլ պատասխան տվողներ կան։
Շահառուներից Զոյա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անորոշության մեջ են։ Չգիտեն ում դիմել, ումից բնակարան պահանջել։ Նամակով դիմել են երկրի նախագահին, ԱԺ նախագահին, կառավարություն, ֆինանսների նախարարություն, սակայն խելամիտ պատասխան այդպես էլ չեն ստացել։
««Տոնուսի» Աշոտ Տոնոյանի հետ բնակիչներով վերջին անգամ որ հանդիպել ենք պատասխան ենք ստացել՝ ասաց, որ իմ ձեռքից վերցրել են, ինձնից ոչինչ մի ուզեք։ Շատ հանգիստ, ոնց որ մենք ենք այդ գումարները գողացել, խաբել ու ստել 8 տարի մարդկանց։ Ինքն ասում է «Արցախբանկ»-ից պահանջեք։ «Արցախբանկ»-ն էլ ասում է՝ մենք ձեզ հետ գործ չունենք, դուք ինձ հետ պայմանագիր կնքե՞լ եք, ո՛չ, դուք ինձ գումար տվե՞լ եք, ո՛չ»,- փոխանցեց Պետրոսյանը։
Բնակիչները դիմել են դատարան, սակայն դատարանից էլ մեծ ակնկալիքներ չունեն, նշում են, որ բոլորը գործին լավ տեղյակ են, լուծում չունեն, հետևաբար ամեն չնչին պատճառով դատը հետաձգում են։
«Շենքի արժեքից ավելի գումար է մուծվել, բայց սնանկ են իրենց համարում, ի՞նչ է նշանակում սնանկ։ Դա ուղղակի ես համարում եմ կողոպուտ։ Սնանկ, խաբեբա կամ խարդախ համարելով, եթե նրանց դատեն, պետք է մի 4-5 տարի տան, բայց սա մեծ մասշտաբների կողոպուտ է։ Պատկերացրեք, միայն մեր շենքում 160 բնակարան է, պատկերացրեք ի՞նչ գումարներ են կողոպտել և դրանց անունը դնում են սնանկ, իսկ պետությունն էլ շատ ժամանակ ձեռքերը լվանում, հետ է քաշվում»,- նշեց շահառու Գագիկ Գրիգորյանը։
Գրիգորյանի համար բնակարանը տարիների փափագ է, ողջ գումարը մուծել ու արդեն 5 տարի է անհամբեր սպասում է բնակարանամուտին։
«Մարդիկ կան վարձով ապրում են, մինչև հիմա սպասելով բնակարանի։ Ես ինքս, օրինակ, պատերազմի վետերան եմ, կյանքս եմ դրել, պատահական ողջ եմ մնացել և այսօր ինչ-որ երկու լկտի ինձ խաբեն։ Ես 41 000 գումար եմ մուծել և այսօր 9 շնչով ապրում ենք 3 սենյականոց բնակարանում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Փորձեցինք կապ հաստատել նաև «Տոնուս» ընկերության հետ սակայն նրանց բոլոր հեռախոսահամարներն անջատված են։
Շահառուներն ասում են, որ իրենց վերջին հույսը Հանրապետության նախագահն է։
Ազատամարտիկ Գագիկ Գրիգորյանն խնդրում է նախագահին ընդունել բնակիչներին ու լսել նրանց խնդիրը։
«Վերջիվերջո մենք այս երկրի քաղաքացի ենք, պետք է մենք պաշտպանված լինենք, սա է մեր ցանկությունը, որ տեր դառնանք մեր ունեցվածքին»,- նշեց Գրիգորյանը։