70 միլիոն հեռախոսազրույցի գաղտնալսում մեկ ամսում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասուլիսի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Փարիզում հայտարարել է, թե Ֆրանսիայում միլիոնավոր հեռախոսազրույցների գաղտնալսումները Ամերիկայի քաղաքացիների անվտանգության նկատառումներով են իրականացվել:

Ֆրանսիական Le Monde պարբերականի հրապարակած տեղեկությունը, որ միայն մեկ ամսվա ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունները ավելի քան 70 միլիոն հեռախոսազրույց են գաղտնալսել Ֆրանսիայում, հարուցել է պաշտոնական Փարիզի դժգոհությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: