Մոլդովայի հետ վերամիավորման կոչով ակցիա Բուխարեստում

Ռումինիա, Բուխարեստ - Հոկտեմբերի 20-ի ակցիայի մասնակիցները՝ Ռումինիայի ազգային դրոշով, որի մակերեսը 1․2 հազար քառակուսի մետր է

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հազարավոր ցուցարարներ Մոլդովայի հետ վերամիավորման կոչերով ակցիա են անցկացրել։

Մոլդովայից և Ռումինիայի տարբեր հատվածներից ժամանած ցուցարարները հակառուսական կոչեր են հնչեցրել և պահանջել երկրի կառավարությունից ազգային վերամիավորումը առաջնային նպատակ դարձնել։

Ցույցի կազմակերպիչները 100 հազար ստորագրություն են հավաքել։

Մոլդովայի մեծ մասը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ռումինիայի կազմում էր, պատերազմի ավարտից հետո այն Խորհրդային Միության մաս դարձավ։