ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է ահաբեկիչներին սատարելու մեղադրանքով

Միացյալ Նահանգներում իրավապահները ձերբակալել են ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացի Մարկոս Ալոնսո Զեային, ով մտադիր էր մեկնել Եմեն և միանալ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությանը։

Զեային ներկայացվել է արտասահմանում սպանություններ ծրագրելու և ահաբեկիչներին սատարելու մեղադրանք։