ԵՄ-ն և Կանադա ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեցին

Բելգիա – Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն (աջից) ողջունում է Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերին ազատ-առևտրի համաձայնագրի ստորագրման արարողությունից առաջ, Բրյուսել, 18-ը հոկտեմբերի, 2013թ․

Ուրբաթ օրը Եվրոպական միության և Կանադայի ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել:

Այսպիսով Կանադան դառնում է աշխարհի առաջին զարգացած պետությունը, որը հնարավորություն է ստանում իր արտադրանքը արտոնյալ պայմաններով առաջարկել ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների շուկաներ՝ հասանելի դառնալով շուրջ 800 միլիոն՝ աշխարհի առավել գնողունակ հաճախորդների համար:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այս առնչությամբ մեկնաբանել է, որ համաձայնագիրը «որոշակի նոր չափանիշներ կսահմանի» ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առաջարկվող առևտրային համաձայնագրի համար: