Երևանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կկայանա Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական և ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպումը:

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վաղը հանդիպման մասնակիցների առջև հանդես կգա Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` «ՆԱՏՕ-ի գործընկերությունները` ապագայի անելիքները» ելույթով:

Նույն օրը նախատեսված է Ափաթուրայի ճեպազրույցը լրատվամիջոցների համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը արդեն իսկ Երևանում է, որտեղ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: