Իրավապաշտպանները անթույլատրելի են համարում խոշտանգողների համաներումը

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի հայտարարած վերջին համաներմամբ այս շաբաթ ազատ են արձակվել նաև Երեւանի ոստիկանության երկու աշխատակիցներ, ովքեր մեղավոր էին ճանաչվել՝ քաղաքացուն խոշտանգելու և ծեծելու համար։ Իրավապաշտպանները սա անթույլատրելի են որակում և ընդգծում, որ այս քայլով Հայաստանի իշխանությունները չեն կատարում միջազգային ատյանների, մասնավորապես ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները։