ՀՀ-ն չի կատարել Օրհուսի կոնվենցիայի նախատեսած հանձնարարականները:
Օրհուսի կոնվենցիան բնապահպանական կոնվենցիա է, որին Հայաստանը միացել է 2001 թվականին:
2011-ին ուսումնասիրելով, թե որքանով է Հայաստանը հետևում կոնվենցիայի դրույթներին, դրա համապատասխանության կոմիտեն որոշել է, որ խախտվել են մի շարք կետեր:
«Խախտումները հիմնականում վերաբերում են հանրության մասնակցությանը որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատնման գործընթացին» ,- ասաց իրավաբան Ռուզաննա Ղազարյանը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության մանրամասն ու անաչառ գնահատումը կարծես թե պետք է ապահովեր այժմ Ազգային ժողովում գտնվող համապատասխան օրինագիծը: Սակայն, փոձագետների պնդմամբ, նոր նախագիծը, որը հավանաբար կընդունվի մոտ մեկ ամսից, չի ապահովում ո՛չ միջավայրի վրա ազդեցության լիարժեք գնահատումը, ո՛չ հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը: Ռուզաննա Ղազարյանի գնահատմամբ, հանրության ու պետական մարմինների շահերը այս ոլորտում հաճախ հակասության մեջ են գտնվում:
«Հանրության մասնակցության մասին խոսելիս հիշում եմ վերջերս Տաշտուն համայնքում կատարվածը: Ամբողջ համայնքը ահազանգում էր, Բնապահպանության նախարարությունը հաստատում էր, որ այնտեղ անօրինական շինարարություն է եղել և դադարեցվել է շինարարությունը կատարած ընկերության գործունեությունը, որից հետո մենք դիմեցինք տարածաշրջանի դատախազությանը, որ գործ հարուցվի: Մեզ պատասխանեցին, որ գործ հարուցելու համար հիմքեր չկան, և հիմնավորում բերեցին, թե քանի որ կառավարությունը արդեն ներդրումներ է նախատեսել այդ տարածաշրջանում, ուրեմն գործընթացը պետք է շարունակվի», - նշեց Ռուզաննա Ղազարյանը:
Հիշեցնենք Տաշտունը այն համայնքն էր, որտեղ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ էր սկսել հանքարդյունահանող մի ընկերություն: Խախտումը արձանագրել էին նաև Բնապահպանության ու Քաղաքաշինության նախարարությունները, սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը վերսկսել էր շինարարությունը:
Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ ղեկավար մարմինները պարզապես հաշվի չեն նստում հանրության հետ՝ միեւնույն ժամանակ արհամարհելով միջազգային կոնվենցիաները:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Աիդա Իսկոյանը, ով, ի դեպ, նաև Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի համակարգողն է, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այժմ խորհրդարանում քննարկվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրինագծում հաշվի առնվել են Օրհուսի կոնվենցիայի հանձնարարականները, պատասխանեց․ - «Ես որպես մասնագետ և կոնվենցիայի համակարգող գտնում եմ, որ այն ինչ մեզնից կոմիտեն պահանջում էր, արվել է: Եվ քանի որ օրենքը պետք է ընդունվի և դեռ խորհրդարանական լսումներ պիտի կատարվեն, կարծում եմ այդ ընթացում ևս բարեփոխումներ կլինեն»: