Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ Ժնևում

Շվեյցարիա - Եվրամիության և Իրանի դրոշները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ նախատեսված են այսօր մեկնարկելիք բանակցությունները, 14-ը հոկտեմբերի, 2013թ․

Աշխարհի վեց գերտերությունները և Իրանը այսօր Ժնևում կսկսեն պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երկօրյա բանակցությունները:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ բանակցող կողմերին այս շաբաթ կհաջողվի համաձայնության գալ ճանապարհային քարտեզի շուրջ՝ դուրս գալու համար փակուղային իրավիճակից:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի պատվիրակությունները այդ ձևաչափով հանդիպել էին վեց ամիս առաջ Ալմաթիում: