Սահմանագոտում հայ գյուղացի է վիրավորվել

Հայ զինվորը դիրքերում, արխիվ

«Երեկ կեսօրին հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Քոսակյանը», - այսօր փոխանցել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի՝ վիրավորված գյուղացին այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է: