Վոլոդյա Ավետիսյանը համաձայն է համաներմամբ ազատ արձակվել
Your browser doesn’t support HTML5
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կրկին հետաձգվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ կալանքի փոխարեն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ նիստը հետաձգվեց, քանի որ քննիչը չէր ներկայացել: