Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, 9-ը հոկտեմբերի, 2013թ․

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ավելի քան երկու տարվա անազատությունից հետո այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Վերաքննիչ քրեական դատարանը մասամբ բավարարեց Առաքելյանի բողոքը ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ և կիրառելով նաև Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը՝ ազատ արձակեց ՀԱԿ-ի ակտիվիստին:

Այդուհանդերձ, Տիգրան Առաքելյանը և նրա փաստաբանը պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, քանի որ նրանք պահանջում են լիակատար արդարացում:


Անուշ Մարտիրոսյան

Մանրամասները տե՛ս այստեղ։