ԱՄՀ․ ԱՄՆ-ի դեֆոլտը կարող է աշխարհում տնտեսական անկման պատճառ դառնալ

ԱՄՆ - ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ, 12-ը հոկտեմբերի, 2013թ․

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների դեֆոլտը կարող է աշխարհում տնտեսական անկման պատճառ հանդիսանալ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կսկսի ֆինանսական միջոցների խնդիր ունենալ արդեն այս հինգշաբթի, եթե մինչ այդ չբարձրացվի Միացյալ Նահանգների պարտքի թույլատրելի առաստաղը: