Ղարաբաղում ՃՏՊ-ի հետևանքով զինվոր է մահացել

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թվականին ծնված Ժակ Գևորգի Գալստյանը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։