Հակասություններ՝ «Հարսնաքարի» գործով․ մեղադրողը վերանայում է ցուցմունքները

Your browser doesn’t support HTML5

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն այսօր դատական նիստի ընթացքում ասաց, թե ինքն է ծեծել ռազմական բժիշկ, տուժող Գարիկ Սողոմոնյանին: Ամբաստանյալն իր խոսքով՝ «սխալմամբ» տվեց նաև տուժող Էդգար Նիկոյանի անունը, որին, ըստ մեղադրական եզրակացության, Բաբլոյանը ծեծել է՝ չպատճառելով մարմնական վնասվածք: