Համաներմամբ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման կիրառմամբ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից, ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 462 դատապարտյալ: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը՝ ամփոփելով նախորդ երեք օրերի տվյալները:

Երկրի նախագահի առաջարկով Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի որոշմամբ հայտարարված համաներման կիրառումը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 25-ը: