Արթուր Դավթյանը՝ Երևանի դատախազ

Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Երևանի նախկին դատախազը Հրաչյա Բադալյանն էր, ով երեկ նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ: