Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայման հարցը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան պարզաբանեց նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ուղարկել մի փաթեթ, որում ներառված է նաև 2011 թվականի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի) համատեղ առաջարկները:
Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայմանը: Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Սակայն ինչպես տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դեռևս երկու տարի առաջ առաջարկել են վերանայել նախագահ թեկնածուների համար և՛ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում բնակվելու, և՛ վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պահանջը՝ համարելով, որ այն անհամաչափ է: Ցանկություն կա իջեցնել այդ շեմը: Հաշվի առնելով, որ այդ վերանայումը կարող է կատարվել միայն Սահմանադրության փոփոխությամբ, հետևաբար Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը առաջարկել է Սահմանադրական հանձնաժողովին քննարկել նաև այս հարցը:
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանին հարցրեցինք՝ արդյոք Հայաստանի իշխանությունները իրականում չեն գնո՞ւմ այդ քայլին, որպեսզի 2018-ի նախագահական ընտրություններում ապահովեն կոնկրետ անձանց ընտրվելու հնարավորությունը։
«Ոչ մի ներքաղաքական խնդիր չկա։ Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչու նման պահանջ ներկայացված, ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին բացել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը 2011 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ Այնտեղ դուք կտեսնեք, որ նրանք այդ հարցը բարձրացնում են, և հասկանալով, որ խնդիրը սահմանադրական արգելքի մասին է, միևնույն է՝ նշում են, որ եվրոպական վերջին նորմատիվներին, նման պահանջ, ըստ եվրոպական նորմատիվների, չպետք է լինի։ Եվ բնականաբար, եթե կա եվրոպական նոր մոտեցում, մենք, իհարկե, պետք է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հաշվի նստենք այդ իրողության հետ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով.- «Դա չի նշանակում, որ մենք պետք է 100 տոկոսով ընդունենք այդ պահանջը, բայց դա քննարկման առարկա չդարձնելը կլիներ շատ տարօրինակ»։
Հարությունյանը նաև նշեց՝ չի կարելի վստահորեն պնդել, որ նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջների վերանայումը միանշանակ դրական եզրակացություն կստանա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով նման փաթեթ ուղարկում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, Դավիթ Հարությունյանն ասաց, թե դա բնական է: Նա հիշեցրեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների հետո երկրի ղեկավարը ձևավորեց աշխատանքային խումբ, որը պետք է փորձեր բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հաշվի առնելով այն դիտողություններ, որոնք արվել էին 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Աշխատանքային խումբը կատարել էր վերլուծություն, սակայն Վենետիկի հանձնաժողովը և ԵՀԱԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ չտվեցին 2013-ի նախագահական ընտրություններից առաջ որևէ փոփոխություն անել: Եվ քանի որ այդ խմբի աշխատանքը մնացել էր թղթի վրա, այժմ Վիգեն Սարգսյանը այդ ամբողջ փաթեթը ուղարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին։
«Եվ այդ աշխատանքային խումբը, շատ ակտիվ աշխատելով, վեր հանեց բոլոր այն հարցադրումները, որոնք հնչել էին։ Հարցադրումների մի մասը կարելի էր լուծել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, որոնք կարծում եմ, շատ շուտով կկատարվեն, իսկ մի մասը կարող էր լուծվել միմիայն Սահմանադրության փոփոխությունների արդյունքում։ Վիգեն Սարգսյանը ընդամենը տեղեկացրել է աշխատանքային խմբի եզրակացությունների մասին, բայց այդ պահանջի սկզբնաղբյուրը դուք կարող եք գտնել Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում»,- ասաց Հարությունյանը։
Հավելենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը նախագահին է ներկայացնելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Նախագահի հավանությանն արժանանալուց հետո տասն ամսվա ընթացքում նախագահին կներկայացվի արդեն մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծ։