«Հարսնաքարի» գործի շրջադարձը մտահոգել է իրավապաշտպաններին

Your browser doesn’t support HTML5

«Վահե Ավետյան» շարժման անդամները, ակտիվիստներն ու իրավապաշտպանները զայրացած են «Հարսնաքարի» գործով դատավարության կտրուկ շրջադարձից՝ մտավախություն հայտնելով, որ մեղադրյալների պաշտպանների գծած սցենարի արդյունքում հանցագործները ազատության մեջ են հայտնվելու: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «անբարոյականություն» որակեց դատարանում տեղի ունեցող զարգացումները։