Այսօր հայտնի կդառնա Նոբելյան մրցանակակիրը ֆիզիկայից

Շվեդիա - Ալֆրեդ Նոբելի արձանը Ստոկհոլմում, 7-ը հոկտեմբերի, 2013թ․

Շարունակվում է Նոբելյան մրցանակաբաշխության շաբաթը, առաջիկա ժամերին Ստոկհոլմում կհրապարակվի ֆիզիկայի անվանակարգում այս տարվա հաղթողի անունը:

Ամենահեղինակավոր՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա ուրբաթ օրը Օսլոյում: Հավակնորդների շարքում է պակիստանցի պատանի ակտիվիստ Մալալա Յուսաֆզային, ով անցած տարի սպանվեց թալիբների կողմից՝ աղջիկների համար կրթության իրավունք պահանջելու համար:

Երեկ Շվեդիայի ակադեմիան հայտարարեց, որ բժշկագիտության և ֆիզիոլոգիայի ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեյմս Ռոթմանին ու Ռենդի Շեկմանին և գերմանացի Թոմաս Սուեդհոֆին՝ բջիջների ներսում նյութերի տեղափոխման համակարգի ուսումնասիրության համար: