Ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների ստեղծած այլընտրանքային հանձնաժողովը անցկացրեց առաջին նիստը։
Մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը իրականում 70 դրամ է, կարծում են ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները։
Ուրբաթ երեկոյան տեղի ունեցավ «Վճարում ենք 100 դրամ» շարժման նախաձեռնած՝ ուղեվարձի հարցը քննարկելու համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը։
Նման հանձնաժողով ձևավորվեց, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծվեց շահագրգիռ կողմերից կազմված հանձնաժողով, որը առաջիկայում պետք է մասնագիտական հաշվարկների միջոցով եզրակացություն ներկայացնի, թե որքան է, ի վերջո, կազմում ուղեվարձի չափը․ քաղաքացիական ակտիվիստները հրաժարվեցին մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին և հայտարարեցին, որ ստեղծելու են սեփական այլընտրանքային հանձնաժողովը։
Ակտիվիստ Կարեն Հարությունյանի խոսքով՝ քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովը ընդամենը քննարկման իմիտացիա է ստեղծելու, ուստի իրենք բավարար պատճառներ ունեին դրա աշխատանքները բոյկոտելու համար։
Այլընտրանքային հանձնաժողովի երեկվա նիստում ակտիվիստները հստակեցնում էին կազմը և գործունեության սկզբունքները։ Առաջիկայում մի շարք մասնագետներ կմիանան աշխատանքներին։ Հրավերներ են ուղարկվել նաև քաղաքապետարան, կառավարություն, Ազգային ժողով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կներգրավեն նաև մի շարք հասարակական կազմակերպությունների։
Ավելի վաղ բացի ակտիվիստներից Երևանի քաղաքապետին կից տրանսպորտային հանձնաժողովի աշխատանքները բոյկոտել էին նաև ավագանու երեք խմբակցություններից երկուսը՝ «Բարև Երևան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը։
«Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս չի շտապում կարծիք հայտնել քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ ստեղծված այլընտրանքային հանձնաժողովի մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը ասել էր, որ ակտիվիստների ստեղծած հանձնաժողովը ոչ մի ռեալ լիազորություններ չի ունենալու, ամեն դեպքում՝ խմբակցությունը կհետևի մի քանի նիստի, ինչից հետո էլ կհայտնեն իրենց կարծիքը։
«Բարև Երևան» խմբակցությունը ողջունել է այլընտրանքային հանձնաժողովի ստեղծումը։ Խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի առաջին նիստից հետո իրենք համոզվեցին, որ դրա նպատակը ընդամենը Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձի բարձրացման նախկին որոշումը գործարկելն է, ուստի «Բարև Երևան»-ը պատրաստվում է մասնակցել միայն այլընտրանքային հանձնաժողովի աշխատանքներին։
Քաղաքացիական ակտիվիստները վստահ են, որ քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը փորձելու է մասնագիտական ձևով ապացուցել ուղեվարձը բարձրացնելու անհրաժեշտությունը, այդ պատճառով էլ իրենք նույնպես մասնագիտական հաշվարկներ կանեն։
Այլընտրանքային հանձնաժողովը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի, իսկ երկուշաբթի օրը Մաշտոցի պուրակում տեղի կունենա հերթական հանրային քննարկումը, որի ժամանակ կներկայացվեն նաև հանձնաժողովի աշխատանքների նախնական արդյունքները։
Ի դեպ, վերջնական արդյունքները ակտիվիստները պատրաստվում են ներկայացնել քաղաքապետարան։
Առաջիկա շաբաթվա սկզբին տեղի կունենա քաղաքապետին կից տրանսպորտային հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում արդեն կներկայացվի մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի նախնական գինը։